Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կծու սնունդը և առողջությունը. news.am

Կծու սնունդը և առողջությունը. news.am

Կծու սնունդը, որը հարուստ է կապսաիցին կոչվող օգտակար նյութով, շատ կարեւոր է մեր առողջության համար, նշում են մասնագետները: Դիետոլոգ եւ մարզիչ Ջոեյ Գոչնուրի խոսքով՝ դուք դժվար թե գտնեք որեւէ մի հետազոտություն, որը պնդում է, որ կծու սնունդը վնասակար է: Ընդհակառակը՝ այն օգտակար է ո՛չ միայն կազմվածքի, այլ նաեւ սրտի համար: Կա նաեւ կարծիք, որ կծու սնունդն օգնում է պայքարել քաղցկեղի դեմ:

 

Կազմվածք

 

Չիլի պղպեղը, մասնագետների խոսքով, կարող է օգնել նիհարել՝ բարձրացնելով մարմնի ջերմաստիճանը եւ նվազեցնելով ճարպի քանակը: Լաբորատոր մկներին կապսաիցինով հարուստ յուղոտ սննդով կերակրած գիտնականները նկատել են, որ այս մկներն ավելորդ քաշ չէին հավաքում՝ անկախ այն բանից, որ ճիշտ չէին սնվում: Դա տեղի էր ունենում թերմոգենեզի շնորհիվ (օրգանիզմի կողմից ջերմարտադրություն՝ մարմնի ջերմաստիճանը պահպանելու համար), որն ակտիվանում է կծու սննդի ազդեցությամբ: Բացի այդ, ինչպես նշում են մասնագետները, կծու սնունդն ակտիվացնում է նաեւ նյութափոխանակությունը, ինչը նույնպես նպաստում է նիհարելուն:

 

Սիրտ

 

Հետազոտությունները ցույց են տալիս, որ կծու սնունդն օգտակար է սրտի եւ անոթների համար, քանի որ նվազեցնում է վնասակար խոլեսթերինի մակարդակն արյան մեջ: Կա նաեւ կարծիք, որ կապսաիցինը, որը պարունակվում է կծու սննդի մեջ, փոքրացնում է խոլեսթերինային վահանիկների չափսը: Նշենք, որ այդ վահանիկները կարող են հանգեցնել գլխուղեղի կամ սրտի կաթվածի:

 

Քաղցկեղ

 

Քաղկցեղի ամերիկյան միության տվյալների համաձայն՝ կապսաիցինն օգնում է նաեւ պայքարել քաղցկեղի դեմ՝ մեղմացնելով հետվիրահատական ցավերը եւ օգնելով հաղթահարել քիմիաթերապիայից ու ճառագայթային թերապիայից հետո բերանում ի հայտ եկող վերքերը: Բացի այդ, հետազոտությունները ցույց են տվել, որ այս նյութը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնց շնորհիվ նույնպես հնարավոր է պայքարել քաղցկեղի դեմ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. spices.net.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ